Բաժիններ՝

Օպերային երգիչ Ադամ Բարրոն Գյումրիում հանդես կգա երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված համերգով

Ֆրանսաբնակ ճանաչված օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) դեկտեմբերի 7-ին Գյումրիում հանդես կգա Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված համերգային ծրագրով:

Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հրավերով ծնունդով գյումրեցի երգիչը ելույթ կունենա իր ծննդավայրի Սուրբ Աստվածածին (Յոթ վերք) եկեղեցում:

Համերգը հարգանքի տուրք է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին: 1988-ի դեկտեմբերի 7-ին Մուրադը թիվ 37 դպրոցում էր իր եղբոր հետ: «Արտերկրում բազմաթիվ եկեղեցիներում եմ երգել ու միշտ երազել եմ մենահամերգով ներկայանալ նաև այն եկեղեցում, որտեղի բույրը մանուկ հասակից առ այսօր հիշում եմ ու կարոտում: Դեկտեմբերի 7-ի համերգին երգեհոնով ինձ կնվագակցի Հարություն Թագվորյանը»,-ասաց Ադամ Բարրոն:

Ծրագրում ընդգրկված են հայ և եվրոպացի կոմպոզիտորների գործեր: Ադամ Բարրոն կկատարի ստեղծագործություններ, որոնք Հայաստանում կհնչեն առաջին անգամ: Միջոցառումը կրում է «30 տարի անց» խորագիրը: Ադամ Բարրոն առանձնահատուկ շեշտում է՝ շատ կարևոր է, որ համերգին ներկա լինի նաև երիտասարդ սերունդը, քանի որ որպես մեր երկրի մշակույթի դեսպան ցանկանում է նաև իր փորձը կատարումների տեսքով փոխանցել երիտասարդ երգիչներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս