«Բելառուսների պահվածքը դառնում է անկանխատեսելի, իրենց նախագահի պես». Գեղամ Մանուկյան
ՀՅԴ կուսակցության անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բելառուսների պահվածքը դառնում է անկանխատեսելի, իրենց նախագահի պես։ Ու հանրային հակազդեցությունը մեր երկրում անհրաժեշտություն է։
Ներհայաստանյան հարցերն ու հակասությունները որեւէ մեկին չեն վերաբերում ու Հայաստանի հասարակական-քաղաքական միասնական պատասխան պարտադիր պետք է տրվի»։
Բելառուսների պահվածքը դառնում է անկանխատեսելի, իրենց նախագահի պես։ Ու հանրային հակազդեցությունը մեր երկրում…
Gepostet von Գեղամ Մանուկյան am Samstag, 17. November 2018
Հիշեցնենք, որ այսօր Բելառուսի ԱԳՆ խոսնակը արձագանքել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը՝ ասելով.
«Ըստ երևույթին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն իրեն միջազգային դատախազի տեղ է դրել, որը պատժելու կամ ներելու լիազորություն ունի: Միգուցե, դա ընդունելի էր ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ քաղաքացի Յուրի Խաչատուրովի դեպքում, սակայն միջպետական հարաբերություններում կան արարողակարգի և էտիկետի բավական հստակ նորմեր:
Երևի, պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել, որ, այսպես կոչված՝ փողոցային ժողովրդավարության կանոնները մեծ քաղաքականության մեջ ընդունելի չեն: Ափսոս: Հուսանք, ժամանակի ընթացքում դա կանցնի»: