Բաժիններ՝

«Եթե ֆերմերը ցանկություն ունի կիրառել նոր տեխնոլոգիաներ, ձեռք բերել նոր գյուղտեխնիկա, պետությունը կսուբսիդավորի այս կամ այն չափով»

Երիտասարդ ֆերմերներին Հայաստանում խրախուսելու նպատակով գյուղատնտեսության նախարարությունը ներդնելու է տարբեր գործիքակազմեր: Ագրարային ոլորտի կրթությունը հասանելի է դառնալու շատ քոլեջներում: Այսօր ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպում-զրույցում հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:

«Մեր խնդիրներից է երիտասարդ մասնագետների, փորձառու ֆերմերների բացակայությունը կամ շատ քիչ քանակը: Մենք պետք է խրախուսենք երիտասարդ ֆերմերներին: Երիտասարդ, կրթված ֆերմերները մեր ապագան են: Մենք տարբեր գործիքակազմ ենք ներդնելու դրա համար: Շատ ակտիվորեն համագործակցում են ագրարային ոլորտի կրթություն մատուցող տարբեր կառույցների հետ: Բացի այդ ներդնելու ենք միջին մասնագիտական հաստատությունների՝ քոլեջների գաղափարը: Հաճախ անհրաժեշտություն չկա ունենալ բարձրագույն կրթություն, կարելի է  քոլեջների, ինտերակտիվ կրթություն ստանալու միջոցով լուրջ հաջողություններ գրանցել»,-ասաց Գևորգյանը:

Նախարարությունն ակտիվացնում է նաև խորհրդատվական համակարգը: Ֆերմերներին հասկանալի լեզվով փորձելու են հասցնել պետության ազդակները:

Նախարարի պաշտոնակատարը նկատեց նաև, որ առանց նորարարական տեխնոլոգիաների հնարավոր չէ ունենալ 21-րդ դարին համահունչ գյուղատնտեսություն: Եվ նախարարության վարած քաղաքականության փիլիսոփայությունն ամբողջությամբ ուղղված է դրան:

«Եթե ֆերմերը ցանկություն ունի կիրառել նոր տեխնոլոգիաներ, ձեռք բերել նոր գյուղտեխնիկա, ապա պետությունն այդ ներդրումը կսուբսիդավորի այս կամ այն չափով»,- եզրափակեց Գևորգյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս