
Իբրահիմովիչը մոտ է «Միլան» տեղափոխվելուն

«Լոս Անջելես Գալաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մոտ է «Միլան» տեղափոխվելուն:
37-ամյա շվեդի գործակալ Մինո Ռայոլան մշտական կապ է պահպանում միլանյան ակումբի տնօրեն Լեոնարդոսի հետ` գործարքի մանրամասները քննարկելու համար:
Իբրահիմովիչը ակնկալում է, որ կստանա մոտ 4 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի համար: Այժմ հիմնական խնդիրը պայմանագրի տևողությունն է:
«Միլանը» ցանկանում է պայմանագիր առաջարկել 6 ամսով՝ երկարաձգելու պայմանով, իսկ Իբրահիմովիչը մտադիր է լիարժեք պայմանագիր ձեռք բերել՝ 18 ամիս ժամկետով:
Սիրարփի Աղաբաբյան