
Նարինե Աղաբալյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ

ԱՀ կրթության, գիտության և սպորտի (ԿԳՍ) նախարար Նարինե Աղաբալյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.
«Սիրելի ուսանողներ
Ուսանողության միջազգային օրը շեշտում է ուսանողության կարևոր դերակատարումը յուրաքանչյուր երկրի կյանքում, քաղաքացիական հասարակությունների կայացման ու զարգացման մեջ:
Արցախի ուսանողությունն իր ամենակարևոր քննությունը հանձնել է ազգային-ազատագրական պայքարի տարիներին, կանգնելով ղարաբաղյան շարժման կազմակերպիչների և առաջամարտիկների շարքերում:
Իրենց ուսանողական գրքույկը զենքով փոխարինած հայ երիտասարդները քաջ գիտակցում էին հայոց անկախ պետականության վերստեղծման և ազգային ինքնության պահպանման նշանակությունը հայ ժողովրդի կյանքում:
Այսօրվա հայ ուսանողությունը անկախության հետ ժառանգել է նաև մեծ պատասխանատվություն՝ ամեն գնով պաշտպանել հայկական երկու հանրապետությունները թշնամուց, սպառնալիքներից ու մարտահրավերներից:
Արցախի և մայր հայրենիքի մասնագիտական հաստատություններում սովորող բոլոր ուսանողներին շնորհավորելով ուսանողների միջազգային օրվաառթիվ, մաղթում եմ հետաքրքիր իրադարձություններով ու դրական հույզերով լի ուսանողական տարիներ, մասնագիտական կրթության մեջ առավելագույ նարդյունքին հասնելու, ստեղծագործելու, երազելու և երազանքներն իրականացնելու կամք ու կարողություն»: