«Բարսելոնան» հետաքրքրվում է Վրաստանի հավաքականի 19-ամյա կիսապաշտպանով
«Գենտի» և Վրաստանի հավաքականի կիսապաշտպան Գեորգի Չակվետաձեն հայտնվել է «Բարսելոնայի» հետաքրքրությունների շրջանակում:
Կատալոնական ակումբի սկաուտները հետևել են 19-ամյա ֆուտբոլիստի խաղին Ազգերի լիգայի շրջանակներում կայացած Անդորրա-Վրաստան (1:1) հանդիպման ժամանակ: Ըստ Diario Sport-ի տվյալների՝ «Բարսելոնան» ֆուտբոլիստին հետևում է արդեն 1 տարի:
Ընթացիկ մրցաշրջանում Չակվետաձեն բոլոր մրցաշարերում 20 հանդիպում է անցկացրել «Գենտի» կազմում, դարձել է 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը