
Դավիթ Տոնոյանի հրամանով՝ զինվորականներ են ազատվել ծառայությունից, հայտարարվել են նկատողություններ

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի կապակցությամբ զինվորական ծառայությունից ազատումներ են եղել, հայատարարվել է խիստ նկատողություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«ՀՀ պաշտպանության նախարարի հրամանը վերջին դեպքի կապակցությամբ։
Զինվորական Ծառայությունից ազատել
1. 1ին տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գ.Մ.
2. ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային ծառայության պետ մայոր Մ.Ա.
3. ՀՀ ՊՆ N զորամասի 4րդ զրահատանկային գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ Կապիտան Շ. Ա.
4. ՀՀ ՊՆ N զորամասի 4 զրահատանկային գումարտակի նախկին հրամանատար մայոր Ս.Բ.
Նախազգուշացում պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին:
1. ՀՀ ՊՆ N զորամասի տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար ավագ լետենանտ Ս.Թ.
2. ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային տեխնիկայի և զրահատանկային ծառայության պետ Մայոր Գ.Չ.
Խիստ նկատողություն
1. ՀՀ ՊՆ N զորամասի նախկին տեխնիկական մասի պետ-հրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապետ Ա.Շ.
2. ՀՀ ՊՆ N զորամասի տեխնիկական մասի պետռհրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապե Պ. Ա.
Նկատողություն
1. ՀՀ ՊՆ N զորամասի նախկին հրամանատար գնդապետ Ե. Գ.
Հիշեցում. Այս պատիժները որևէ մեկին չեն ազատում քրեական հնարավոր պատասխանատվությունից»,- գրել է նա:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանը վերջին դեպքի կապակցությամբ։ Զինվորական Ծառայությունից ազատել 1. 1ին տանկային վաշտի…
Gepostet von Արծրուն Հովհաննիսյան am Freitag, 16. November 2018