
Արտաշատի զինկոմիսարիատում կապիտանը կոտրել է քաղաքացու քիթը

Նոյեմբերի 15-ին`ժամը 17:00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Աթաբեկյան 135 հասցեում գտնվող Արտաշատի զինկոմիսարիատում վեճ և ծեծկռտուք է տեղի ունեցել Արտաշատ քաղաքի բնակիչ, 28-ամյա Հարություն Եղիազարյանի և Արարատի մարզի Նշավան գյուղի բնակիչ, 38-ամյա Գեղամ Բաղդասարյանի միջև:
Ըստ shamshyan.com-ի՝ դրանից հետո Գ. Բաղդասարյանը ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Արտաշատի զինկոմիսարիատում իրեն ծեծի են ենթարկել և կոտրել քիթը: Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության Արարատի մարզային Ռազմական ոստիկանություն: