Բաժիններ՝

Վիեննական փխրուն թխվածքաբլիթ

Բաղադրիչներ

1. Կարագ – 200 գ
2. Ձու – 1 հատ
3. Ալյուր – 400 գ
4. Մուրաբա – 200 գ
5. Սոդա – 1/2 թ/գ
6. Շաքարավազ – 200 գ
7. Շաքարի փոշի – 50 գ

Պատրաստման եղանակը

1. Ձուն խառնել շաքարավազի հետ՝ մինչև միասեռ զանգված ստանալը: Ավելացնել հալեցրած կարագը, խառնել:

2. Ավելացնել ալյուրը և հունցել փխրուն խմոր, ինչպես մրջնաբույն տորթի համար: Հետո խմորը բաժանել երկու մասի: Խմորի մեկ մասը պետք է մի փոքր ավելի մեծ լինի երկրորդից: Խմորը դնել սառնարանի մեջ 20 րոպե:

3. Հետո վերցնել տապակը և վրան կարագ քսել:

4. Տապակով մեկ տեղավորել խմորը մեկ շերտով: Վրան մուրաբա քսել: Մուրաբայի վրա քերել խմորի հաջորդ մասը:

5. Դնել 200 աստիճան տաքացրած ջեռոցը և թխել 30 րոպե:

6. Հանել ջեռոցից և կտրատել ոչ մեծ քառակուսիների, շարել ափսեի մեջ, վրան շաքարի փոշի շաղ տալ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս