Բաժիններ՝

Ժպտալ չկարողացող տղամարդը նույն խնդիրն ունեցող հարսնացու է գտել

Հազվագյուտ բնածին անոմալիայով ծնված տղամարդը եւ կինը, անոմալիա, որը նրանց խանգարում է ժպտալ, հայտարարել են նշանադրության մասին: Այդ մասին հայտնել է Metro հրատարակությունը:

45-ամյա բրիտանացի Ալեքս Բարքերը եւ 38-ամյա ամերիկուհի Էրին Սմիթը տառապում են Մեբիուսի համախտանիշով, որը դիմանյարդի կաթվածահարություն է առաջացնում:

Հիվանդության պատճառով նրանք չեն կարողանում փոխել դեմքի արտահայտությունը: Բացի դրանից, Մեբիուսի համախտանիշը դժվարացնում է խոսքը, ծծումը եւ կլլումը, կարող է ուղեկցվել անատոմիական անոմալիաներով եւ առողջության հետ կապված այլ խնդիրներով:

Համարվում է, որ աշխարհում այս հիվանդությամբ հազարից պակաս մարդ կա: Բերքերին եւ Սմիթին հաջողվել էծանոթանալ Մեբիուսի համախտանիշով մարդկանց համար նախատեսված կայքի շնորհիվ: Չորս հանդիպումներից հետո նրանք նշանվել են եւ մտածում են զավակներ ունենալու մասին: Մասնագետի կարծիքով, որի հետ նրանք խորհրդակցել են, իրենց երեխաները կարող են նաեւ չժառանգել անոմալիան:

Բարքերը խոստովանում է որ դիմաշարժության բացակայության պատճառով հարսնացուի զգացմունքներն ըմռնելը միշտ չէ, որ դյուրին է.

«Ես տեսնում եմ, թե երբ է Էրինը երջանիկ, որովհետեւ միշտ գլուխը թեքում է կողքի վրա եւ ասում. «Ու-ու-ու»: Նրա խոսքով՝ իրենք գիտեն իրենց սովորությունները եւ առանց բառերի հասկանում են, թե երբ է իրենցից մեկը վրդովված կամ վշտացած:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս