Բաժիններ՝

Facebook-ն անկախ մարմին կստեղծի անընդունելի կոնտենտի դեմ պայքարելու համար

Facebook ընկերությունը մտադիր է ստեղծել անկախ մարմին, որը սոցիալական ցանցին կօգնի պայքարել իր կանոնները խախտող հրապարակումների դեմ: Այդ մասին իր էջում հայտնել է ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը:

Անկախ մարմինը քննարկելու է սոցցանցի օգտատերերի գանգատները, որոնք արվում են Facebook-ի կանոնները խախտող հրապարակումների հեռացման կապակցությամբ: Նշվում է, որ նոր մարմինը պետք է հայտնվի 2019 թվականին:

«Հաջորդ տարի մենք պլանավորել ենք կոնտենտի վերաբերյալ որոշումների գանգատարկման նոր եղանակ ստեղծել անկախ մարմնում, որի որոշումները կլինեն թափանցիկ եւ կատարման համար պարտադիր: Այդ մարմնի նպատակը լինելու է մարդկանց ձայնի իրավունք տրամադրելու սկզբունքի պահպանումը եւ միաժամանակ մարդկանց անվտանգության ապահովումը»,-ասված է Ցուկերբերգի պաշտոնական հայտարարության մեջ:

Facebook-ի ղեկավարը նշել է, որ սոցցանցը նախագծի մշակման վաղ փուլում է:  Առայժմ հայտնի չէ, թե հատկապես ովքեր են ընդգրկվելու անկախ մարմնում, որի աշխատանքը, Ցուկերբերգի կարծիքով, թույլ կտա համոզվել, որ անընդունելի հրապարակումների հեռացման որոշումներն ընդունվում են ի շահ հասարակության, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս