Բաժիններ՝

ԱՄՆ-ում iPhone X-ը պայթել է նորացումների տեղակայման ընթացքում

ԱՄՆ-ում iPhone X-ի տերերից մեկը հայտնել է իր սմարթֆոնի պայթելու մասին: Ցանցում հայտնվել են այրվող գաջեթի լուսանկարները, որը պայթել է նորացումների տեղակայման ժամանակ: Լուսանկարները օգտատեր Ռոքի Մոհամադալին նոյեմբերի 13-ին զետեղել է Twitter-ի իր օգտահաշվում։

Սմարթֆոնը տաքացավ ու պայթեց նորացումների տեղակայման գործընթացում: Ի՞նչ է կատարվում»,-գրել է Մոհամադալին: Սմարթֆոնի տերը չի տուժել: Ավելի ուշ նա Gadgets 360 պորտալին ճշտել է, որ նորացումների տեղակայման ժամանակ iPhone-ը դրել էր լիցքավորման:

«Այն բանից հետո, երբ նորացումը բեռնվեց, գաջեթը միացավ, եւ նրա միջից մուգ-մոխրագույն ծուխ դուրս եկավ, այնուհետեւ սմարթֆոնը բռնկվեց»,-ասել է Մոհամադալին:

Նա պատմել է, որ ինքը iPhone-ը գնել է հունվարին եւ օգտագործել է «հարազատ» լիցքավորման սարքը: Օգտատերը տեղի ունեցածի մասին ծանուցել է Apple-ին, գաջեթի մշակողը խոստացել է պարզել տեղի ունեցածը, նշելով, որ դա «սմարթֆոնի նորմալ աշխատանքը չէ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս