Բաժիններ՝

VAR-ը կհայտնվի անգլիական Պրեմիեր լիգայում 2019-20թթ. մրցաշրջանում

Անգլիայի առաջնության ակումբների ղեկավարները քվեարկել են Պրեմիեր լիգայում տեսակրկնությունների համակարգի ներդրման օգտին:

Ըստ Associated Press-ի տեղեկությունների՝ VAR-ը կհայտնվի Պրեմիեր լիգայի հանդիպումներում միայն 2019-2020թթ. մրցաշրջանում:

Անգլիայի առաջնությունը, որը համարվում է աշխարհի ամենաառաջատարներից մեկը, շատ է ուշացրել տեսակրկնությունների ներդրումը: Այսպիսով, VAR-ը նախորդ մրցաշրջանից արդեն գործում է Իտալիայի և Գերմանիայի առաջնություններում, իսկ այս մրցաշրջանից՝ Իսպանիայում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս