Բաժիններ՝

Ավրամ Գլեյզերը հանդիպել է սաուդյան արքայազն Սալմանի հետ, ով ցանկանում է գնել «Մանչեսթեր Յունայթեդը»

Գլեյզերների ընտանիքը, հնարավոր է, պատրաստ է վաճառել մանկունյանցիներին:

Goal-ը գրում է, որ բիզնես ընտանիքի ներկայացուցիչ Ավրամ Գլեյզերը հանդիպել է արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ-Սաուդի հետ: Սաուդյան Արաբիայի թագաժառանգը՝ Սալման թագավորի որդին, պատրաստ է երեք միլիարդ դոլար ծախսել (2.65 միլիարդ եվրո) «Մանչեսթեր Յունայթեդը» գնելու համար:

https://twitter.com/azizauii/status/1062977400106074112

Բացի թագավորական ընտանիքից, Գլեյզերը հանդիպել է նաև տեղի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներին:

Ավրամի հայրը՝ Մալքոլմ Գլեյզերը, գնել է «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը 2006 թվականին, 1.47 մլրդ դոլարով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս