Բաժիններ՝

Վենգերը մերժել է «Ֆուլհեմին», քանի որ «Արսենալից» հետո խոստացել է չմարզել ԱՊԼ-ում

Նախքան Կլաուդիո Ռանիերիի հետ կապվելը «Ֆուլհեմը» մերժում է ստացել Արսեն Վենգերից:

«Ֆուլհեմի» և «Արսենալի» սեփականատերեր Շահիդ Խանը և Սթեն Կրոնկեն մտերիմ ընկերներ են: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, «զինագործների» ղեկավարը խորհուրդ է տվել ընկերոջը կապվել Վենգերի հետ, չնայած նրան, որ վերջին տարիներին ֆրանսիացին վատ արդյունքներ էր ցույց տալիս «Արսենալում»:

Սակայն «Արսենալի» լեգենդը հրաժարվել է աշխատանքից. Վենգերը խոստացել է «Արսենալից» հետո ԱՊԼ-ի ոչ մի ակումբ չգլխավորել: Բացի այդ, ֆրանսիացին հույս ունի աշխատել թոփ-ակումբում. նա «Բավարիայի» գլխավոր մարզչի հավակնորդներից մեկն է:

Արսենն «Արսենալում» աշխատել է 22 տարի և նվաճել է 17 տիտղոս, այդ թվում՝ ԱՊԼ-ի 3 չեմպիոնություն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս