
«Նիկո՛լ, վարչապետ» կարգախոսի տարբերակը ևս քննարկվել է «Իմ քայլը» դաշինքում. Վահան Կոստանյան

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը դեռևս նախընտրական կարգախոսի քննարկման փուլում է, դիտարկվում են բազմաթիվ տարբերակներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը:
«Մենք դեռ կարգախոսի քննարկման փուլում ենք: Բազմաթիվ տարբերակներ են քննարկվում»,- ասաց Կոստանյանը:
Անդրադառնալով համացանցում տարածված «Նիկո՛լ, վարչապետ» հավանական կարգախոսին՝ խոսնակը նշեց, որ այդ տարբերակը ևս հնչել է, սակայն, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական կարգախոսի վերջնական տարբերակը պարզ կլինի ավելի ուշ: