
Արմեն Վարդանյանն ընդունել է «Լուսավոր Հայաստանի» առաջարկը

Սիրով տեղեկացնում եմ, որ որոշում եմ կայացրել Լուսավոր Հայաստան կուսակցության կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել թիվ 10 ընտրատարածքում (Կոտայքի մարզ): Ինքս շարունակում եմ մնալ անկուսակցական, բայց «Լուսավոր Հայաստանի» առաջարկն ընդունել եմ այն պատճառով, որ գաղափարապես ավելի շատ ինձ նույնականացնում եմ ազատական արժեքներ կրող կուսակցությունների հետ և Հայաստանի ապագայի վերաբերյալ իմ տեսլականը համընկնում է «Լուսավոր Հայաստանի» ծրագրերի հետ:
Բացի դրանից, Հայաստանին պետք է ուժեղ և որակյալ ընդդիմություն և իմ խորին համոզմամբ <<Լուսավոր Հայաստանը>> կարող է ստանձնել այդ դերը: Այն մարդիկ ովքեր կցանկանան աջակցել ինձ, կարող են անել դա մի քանի ձևով:
1. Եթե ունեն Կոտայքի մարզի գրանցում, քվեարկել իմ օգտին:
2. Եթե Կոտայքի մարզի բնակիչ են, իրենց համայնքներում տարածել իմ բուկլետները:
3. Նվիրատվություն կատարել իմ հաշվեհամարին (նվիրաբերված գումաների ծախսերի մասին մանրամասն հաշվետվություն եմ ներկայացնելու): Ովքեր կցանկանան նվիրատվություն կատարել, խնդրում եմ ինձ գրեն PM.
Բոլոր մրցակիցներիս հաջողություններ եմ մաղթում:
Արմեն Վարդանյան
https://www.facebook.com/armen.vardanyan.7/posts/1922155161234367