Բաժիններ՝

ԵՊՀ ՈւԽ-ն արտահերթ համագումար է հրավիրում

ԵՊՀ ՈւԽ նախագահության որոշմամբ նոյեմբերի 15-ին ԵՊՀ մեծ դահլիճում (Կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ) տեղի կունենա ԵՊՀ ՈւԽ արտահերթ համագումարը, որին մասնակցելու են ԵՊՀ ՈւԽ պատվիրակները, ինչպես նաև ներկա են գտնվելու ԵՊՀ այլ ուսանողներ:  Օրակարգում ԵՊՀ ՈւԽ կանոնադրության փոփոխությունների ներկայացում և նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատումն է:

Հիշեցնենք, որ ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի՝ ԵՊՀ-ին և Ռեստարտ նախաձեռնությանը ուղարկված երկու տարբեր բովանդակության նամակների հետևանքով ԵՊՀ-ում ստեղծվել էր լարված իրավիճակ: ԵՊՀ-ին ուղղված նամակում փոխնախարարը Ուսանողական խորհրդին առաջարկել է հրավիրել համալսարանի ընդհանուր ժողով, որը կընդունի Ուսանողական խորհրդի նոր կանոնադրություն, որն էլ օրենքի համաձայն կներկայացվի ԿԳՆ-ի հաստատմանը, իսկ Ռեստարտ-ին ուղղված նամակում ասվում է, որ ԵՊՀ-ին առաջարկվել է լուծարել ԵՊՀ գործող Ուսանողական խորհուրդը:

ԵՊՀ ՈւԽ-ն, հիմք ընդունելով փոխնախարարի՝ ԵՊՀ-ին ուղղված նամակը, փոփոխություններ է կատարել ՈւԽ կանոնադրության մեջ, որի հաստատման համար հրավիրել է արտահերթ համագումար:

ԵՊՀ ՈւԽ Հասարակայնության հետ կապերի և լրատվության հանձնաժողով

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս