ԱԺ նիստը՝ ուղիղ
ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: Օրակարգում են մի շարք օրենքների նախագծերի քվեարկություններ:
Քվեարկության են դրվելու պատգամավոր Սամվել Ֆարմանյանի և Միհրան Հակոբյանի ներկայացրած «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին և կից ներկայացված օրենքների փաթեթը, նաև «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին , «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին, «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին», «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին նախագծերը:
Քվեարկության են դրվելու նաև «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու, «Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին , «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքների նախագծերը, «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների փաթեթը: