
Հայտնի են Կոտայքի մարզում ԲՀԿ-ի թեկնածուները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը բաղկացած է 175 հոգուց, այն գլխավորում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, 2-րդ տեղում՝ Միքայել Մելքումյանն է, 3-րդ տեղում՝ Արթուր Գրիգորյանը, 4-րդում՝ Նաիրա Զոհրաբյանը
Մեր տեղեկություններով Կոտայքի մարզում ԲՀԿ-ից կառաջադրվեն Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Դավիթ Մանուկյանը, Թեղենիք համայնքի ղեկավար՝ Մարատ Բաղդասարյան, Նոր Գեղիի նախկին գյուղապետ՝ Ֆռոնտիկ Թեւոսյանը, Ջանիբեկ Հայրապետյան, ԲՀԿ կուսակցության մամուլի քարտուղար՝ Վանիկ Էլիզբարյան եւ Վեներա Գյուլինյան:
«Առաջադրվել եմ, եւ պատրաստվում ենք ընտրությունների: Ես իմ ընտրողներին երբեք հուսախաբ չեմ արել»,- մեզ հետ զրույցում ասաց Դավիթ Մանուկյանը:
Թեղենիք համայնքի ղեկավար՝ Մարատ Բաղդասարյանը նշեց, որ մասնակցելու է ընտրություններին, եւ գնալու է խորհրդարան»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: