Բաժիններ՝

Սելին Դիոնը մանկական հագուստի սեփական շարքն է թողարկել

Կանադացի երգչուհի եւ դերասանուհի Սելին Դիոնը թողարկել է ունիսեքս մանկական հագուստի սեփակալ շարքը, որը կրում է Celinununu անվանումը: Այդ մասին հայտնել է Dazed-ը:

Հավաքածուի պաշտոնական Instagram-օգտահաշվում հայտնվել է գովազդային տեսահոլովակ, որտեղ ոստիկաններն ընկել են Դիոնի հետեւից, իսկ այնուհետեւ հարձակվում են նրա վրա, որպեսզի ձեռնաշղթաներ հագցնեն նրան: «Ամեն ինչ կարգին է, նորմալ է… Ես Սելին Դիոնն եմ»,- ժպտալով հայտնում է երգչուհին հոլովակում:

Սոցցանցում նաեւ հրապարակել են հավաքածուի կարգախոսը. «Celinununu-ը միավորում է երկու ուժերի. նորաձեւությունը կարող է ձեւավորել մարդկանց մտածելակերպը: Ձեր երեխաներին ոգեշնչեք ապրելու ազատ, թող նրանք անհատականություն ձեռք բերեն հագուստի օգնությամբ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս