
«Չեմ կարող բացատրել, բայց նրանից հարուստ մարդու հոտ է գալիս». Քիմ Քարդաշյանը՝ Քանյե Ուեսթի մասին

«Քարդաշյան ընտանիքը» ամերիկյան ռեալիթի-շոուի մասնակից Քիմ Քարդաշյան-Ուեսթը պատմել է իր ամուսնու՝ ռեփեր եւ դիզայներ Քանյե Ուեսթի բույրի մասին: Նրա խոսքը մեջբերել է The Cut-ը։ Հարցազրույցի ժամանակ հրատարակության լրագրողները Քարդաշյանին խնդրել են նկարագրել, թե ինչ հոտ ունի իր ամուսինը:
«Թանկ: Չեմ կարող բացատրել, բայց նրանից հարուստ մարդու հոտ է գալիս: Գուցե, ինչպես… փողը, ես չգիտեմ: Նա բուրում է ինչպես շատ թանկ Saint Laurent օծանելիքը»,-անկեղծացել է հեռուստաաստղը: Երբ Քարդաշյանին խնդրել են պատմել իր սեփական բույրի մասին, նա պատասխանել է, որ «շատ լավ» բույր ունի:
«Ես բույրն ընտրում եմ՝ կախված իմ զգացողություններից, որովհետեւ այն պայմանավորված է իմ տրամադրությամբ: Ես միշտ փորձում եմ նոր բույրերը, եւ մարդիկ հարցնում եմ՝ այս ինչ հաճելի բուրմունք է»,-պատմել է նա: