ՕԵԿ-ը հրապարակել է իր նախընտրական ցուցակի առաջին 10 անունները

«Օրինաց երկիր» կուսակցությունը հրապարակել է դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների իր նախընտրական ցուցակի առաջին 10 անձանց անունները: Այն գլխավորում է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Այս մասին գրված է «Օրինաց երկիր» կուսակցության մամլո ծառայության «Ֆեյսբուք»-ի էջում:

«Հարգելի գործընկերներ, «Օրինաց Երկիր» կուսակցությունը հայտ է ներկայացրել մասնակցելու դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին։ Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նրան հաջորդում են Հեղինե Բիշարյանը և Մհեր Շահգելդյանը։
Ստորև ներկայացնում ենք ՕԵԿ նախընտրական ցուցակի առաջին տասնյակը։

1. Արթուր Բաղդասարյան

2. Հեղինե Բիշարյան
3. Մհեր Շահգելդյան
4. Իշխան Խաչատրյան
5. Հայկ Հովհաննիսյան
6. Կարեն Դավթյան
7. Սիմոն Հակոբյան
8. Մարինե Քոչարյան
9. Հասմիկ Եղիազարյան
10. Վահե Վարդապետյան»,- գրված է հաղորդագրությունում:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018թ-ի դեկտեմբերի 9-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից։ Կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների գրանցումը ԿԸՀ-ն կիրականացնի մինչև նոյեմբերի 19-ը, ժամը 18։00-ն։ Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930