Ռուստամ Մախմուդյանը մտադիր է գործունեությունը շարունակել դատական իշխանությունում
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը որոշել է դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններում որևէ քաղաքական ուժի ցուցակով չառաջադրվել: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ մտադիր է գործունեությունը շարունակել դատական իշխանությունում՝ ընդգրկված է դատավորների հավակնորդների ցուցակում:
Իր որոշումը նա չի պայմանավորում ՀՀԿ-ի վարկանիշի անկմամբ կամ ընտրական գործընթացներում շանսերի հետ.
«ՀՀԿ-ն շուրջ 30 տարվա քաղաքական ուժ է և այս վերադասավորումների արդյունքում կկարողանա հասարակական ընկալումների լույսի ներքո ունենալ այն քանակը, այն չափը, որքան հասարակությունը կվստահի»: