Բաժիններ՝

Օբլակը ձմռանը կարող է հեռանալ «Ատլետիկոյից»

«Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը կարող է հեռանալ ակումբից: Ըստ Marca-ի տվյալների՝ դարպասապահը ցանկանում է հունվարին հեռանալ մադրիդյան ակումբից, քանի որ ակումբը նրան նոր պայմանագիր չի առաջարկում:

Նա իր մտադրության մասին արդեն հայտնել է «Ատլետիկոյի» ղեկավարությանը, մասնավորապես, նախագահ Էնրիկո Սերեսոյին, նրա տեղակալ Միգել Անխել Հիլ Մարինին և մարզական տնօրեն Անդրեա Բերտին:

Վերջերս տեղի ունեցած մի իրադարձության ժամանակ Օբլակը պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք մնալու է ակումբում, ասել է. «Ես չգիտեմ: Բայց այս պահին ես այստեղ եմ»:

Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն «Ատլետիկոյի» հետ լրանում է 2021 թվականի ամռանը: Նրա պայմանագիրը չի թարմացվել 2016 թվականից, հրաժարագինը կազմում է 100 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս