Բաժիններ՝

Դուբայի ոստիկանները շուտով կսկսեն աշխատել թռչող մոտոցիկլետներով

Դուբայի ոստիկանությունը թռչող մոտոցիկլետի վարման վարժանքներ է անցնում, որը նրան տրամադրել է Hoversurf կալիֆոռնիական ստարտապը, տեղեկացնում է Driving-ը: Սա S3 հովերբայքի առաջին սերիական նմուշն է, որն արագ արձագանքման ջոկատներն օգտագործելու են քաղաքի դժվարամատչելի վայրեր հասնելու համար:

Ուղղահայաց թռիչքի եւ վայրէջքի գործառույթով սարքը շահագործման կհանձնվի 2020 թվականին: Հովերբայքը մեկ լիցքավորմամբ կարող է թռչել 25 րոպե եւ ժամում մինչեւ 70 կիլոմետր արագություն զարգացնել: Դրա հետ մեկտեղ նա կարող է տեղափոխել մինչեւ 300 կիլոգրամ բեռ:

Այս փոխադրամիջոցն հանդերձված է խցիկներով ու սենսորներով, որոնք կարող են սքանավորել տեղանքը եւ հայտնաբերել ճանապարհային երթեւեկության կանոնները խախտողներին, ինչպես նաեւ գտնել հետախուզվող հանցագործներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս