Բաժիններ՝

NASA-ն ցուցադրել է Յուպիտերի «ոլորուն» ամպերը

NASA-ն հրապարակել է Յուպիտերի Հյուսիսային միջին գոտում բարդ ձեւի «ոլորուն» ամպերի լուսանկարը։ Կադրն արվել է Juno տիեզերանավի միջոցով, որը գտնվում էր ամպերի վերին շերտերից 7000 կիլոմետր հեռավորության վրա:

Նշվում Է, որ լուսանկարում կարելի է տեսնել մի քանի պայծառ, դեպի վեր շարժվող գոյացություններ, ինչպես նաեւ հակացիկլոնային փոթորիկ՝ այսպես կոչված «Սպիտակ օվալ»:

Juno-ն արձակվել է 2011 թվականի օգոստոսին Յուպիտերի հետազոտության համար եւ վերջինիս ուղեծիր է դուրս եկել 2016-ի հուլիսին: Առաքելության խնդիրն է մոլորակի գրավիտացոն եւ մագնիսական դաշտերի ուսումնասիրումը, ինչպես նաեւ Յուպիտերի պինդ միջուկի առկայության վարկածի ստուգումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս