ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը ընտրությունների օրը դիտարկվելիք ընտրատեղամասերը կընտրի պատահականության սկզբունքով

Չկա ընդունված ստանդարտ, թե որքան պետք է տևի ընտրություններից առաջ քաղաքական կուսակցությունների կողմից անցկացվող քարոզարշավը:

Այս մասին, պատասխանելով լրագրողի հարցին, թե բավարա՞ր է, արդյոք, 12 օրը քարոզարշավ անցկացնելու համար, ասաց ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Ուրշուլա Գաչեկը: Նա նշեց, որ տարբեր երկրներում ընտրական գործընթացը տարբեր կերպ է կազմակերպվում:

«Մենք տեղյակ ենք, որ պաշտոնական քարոզարշավը Հայաստանում 12 օր է տևելու, բայց կան նաև միջոցառումներ, որոնց իրականացումն արգելված չէ մինչ քարոզարշավի մեկնարկը»,-ասաց նա: Գաչեկի խոսքով` դիտորդական առաքելությունը ընտրատեղամասերն ընտրում է պատահական սկզբունքով:

Տեսանյութեր

Լրահոս