Բաժիններ՝

Շվեյցարիայում լռության ցուցահանդես է բացվել

Բեռնի Հաղորդակցուղիների թանգարանում բացվել է «լռությանը» նվիրված ցուցահանդես: Ցուցադրանքը կաշխատի մինչեւ 2019 թվականի հուլիսի 17-ը: Այդ մասին հայտնել է Euromag-ը:

Թվային դետոքսի հայեցակարգն այժմ շատ ակտուալ է, ուստի Բեռնի թանգարանն առաջարկում է թեկուզեւ որոշ ժամանակ վերանալ ամեն ինչից եւ իրեն շրջապատել լիակատար լռությամբ:

Կազմակերպիչների տեսանկյունից՝ լիակատար լռությունը միաժամանակ գրավում է ու վախեցնում, եւ ցուցահանդեսն առաջարկում էայդ թեման ուսումնասիրել ավելի խորը եւ լույս սփռել աղմուկի, անդորի եւ լռության միջեւ հասարակական ու պատմական հավասարակշռության վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս