Կառավարության որ անդամներն ինչ հեղինակություն ունեն. պարզում է ԱԱԾ-ն. «Հրապարակ» 

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը շարունակում է ուսումնասիրել իր թիմակիցների ռեյտինգը։ Հայտնի է, որ նման գործիքակազմի տիրապետում է ԱԱԾ-ն, դեռ նախկին իշխանությունների շրջանից։ Պարբերաբար հարցումներ են արվում՝ ովքեր ինչ հեղինակություն ունեն երկրում, ինչ ռեյտինգ ունի երկրի թիվ մեկ պաշտոնյան, որ կուսակցությունն է վայելում հանրության համակրանքը, ով շանս ունի անցնելու խորհրդարան եւ այլն։

Մեր տեղեկություններով, վերջերս հարցում է անցկացվել նաեւ գործադիր իշխանության հետ կապված՝ կառավարության որ անդամներն ինչ հեղինակություն ունեն։ Պարզվել է՝ առաջատարների եռյակն այսպիսի տեսք ունի․ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյան եւ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյան»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930