 
                        Գործի են դրվել վարչական լծակները
 
                                    ՀՀ նոր իշխանությունները նախկիններից ոչնչով չեն տարբերվում։ Ավելին, ամեն ինչ ավելի անթաքույց են անում։ Արդեն իսկ վարչական հսկայական ռեսուրս է գործադրվում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության կողմից առաջադրվող պատգամավորական թեկնածուների օգտին՝ խոչընդոտելով Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) թեկնածուների առաջադրումը։
Մասնավորապես, Կենտրոն վարչական շրջանում պետական ապարատն ամբողջությամբ գործի է դրվելու ՔՊ կողմից առաջադրվող պատգամավորության թեկնածու ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի օգտին, իսկ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը՝ պաշտպանելու է նույն ընտրատարածքում առաջադրված իր մտերիմ ընկեր Ալեն Սիմոնյանի օգտին, և այդ նպատակով օգտագործվելու են ուժային կառույցների լծակները։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        