Պետք է միշտ պատրաստ լինել և՛ սխալվելուն, և՛ սեփական սխալների վրա սովորելուն
Անկախ մեր տարիքից ու կյանքի փորձից՝ բոլորս էլ սխալներ անում ենք։ Երբեմն չմտածված խոսք ենք ասում, ոչ ճիշտ ժամանակ ենք ընտրում ինչ-որ բան անելու համար, կամ պարզապես մի բան աչքաթող ենք անում։ Առհասարակ ինչո՞ւ են սխալներ լինում մեր կյանքում և ինչպե՞ս խուսափել դրանից, հավանաբար չկարողանանք այս հարցի պատասխանը տալ, բայց սխալների վերաբերյալ ճիշտ տեսակետ ունենալը կօգնի, որ դրանց բախվելիս խելամիտ մոտեցում ցուցաբերենք։ Այդկերպ համերաշխ կլինենք և՛ ինքներս մեզ հետ, և՛ ուրիշների։
Երբ սխալ ենք թուլյ տալիս, անկասկած, ուզում եք, որ ուրիշները ըմբռնումով վերաբերվեն մեզ, մի՞թե չպետք է մենք էլ նույն կերպ վերաբերվենք ուրիշներին։ «Ուրեմն այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց» (Մատթեոս 7։12)։ Հիսուսի այս խոսքերը պետք է ճշմարիտ ճանապարհ ցույց տան բոլորին:
Հաճախ, երբ մարդ սխալ է գործում, շատ ժամանակ ու զգացական ուժեր է ծախսում, փորձելով պարզել, թե ով մեղքի ինչ բաժին ունի դրա մեջ, և արդարացնել իր ասածը կամ արածը։ Սխալները կարող են դրական ազդեցություն ունենալ, երբ կարողանում ենք անդրադառնալ մեր սխալներին և շտկել դրանք՝ արդյուքնում ավելի ուժեղ և հաստատուն դառնալով: Հայտնի է, որ մարդու կյանքը չի շարունակվում հաղթանակից հաղթանակ, երբեմն այն սխալներով է լցված, որոնց հաղթահարումը կարող է իրական հաղթանակ լինել: Պետք է միշտ պատրաստ լինել և՛ սխալվելուն, և՛ սեփական սխալների վրա սովորելուն: Իրականում մեր կյանքը շատ ավելի հեշտ և հանդարտ կանցնի, երբ մենք սովորենք ներողություն խնդրել կատարած սխալի համար ՝ պահպանելով լավ հարաբերություններ։
Աստված մեր սխալների հանդեպ միշտ բարեգութ և ողորմած է, և իր մտքում ընդմիշտ չի պահում մեր սխալները, Նա հասկանում է, որ մենք՝ մարդիկս, անկատար չենք և ի ծնե բազում թուլություններ ու թերություններ ունենք։ Երբ մեր Հայրը նման կերպ է վարվում մեզ հետ, մենք իրավունք չունենք այդպես չվարվելու:
Եվ միշտ հիշեք. Աստված Սեր է և սիրում է մեղավորին, բայց, նաև, Աստված Սրբություն է ևատում է մեղքը: Փորձենք դասեր քաղել մեր սխալներից՝ ավելի հաճելի և իմաստուն մարդ դառնալու համար:
Մարիետտա Խաչատրյան
Qahana.am