Բաժիններ՝

Imagine Dragons-ը նոր ալբոմ է թողարկել

Imagine Dragons խումբը նոյեմբերի 9-ին թողարկել է իր չորրորդ ստուդիական ալբոմը՝ Origins-ը: Այդ մասին հաղորդվում է Twitter-ում կոլեկտիվի պաշտոնական կայքում:

«Origins ալբոմն արդեն հասանելի է ամենուրեք»,-նշված է հաղորդագրության մեջ: Խումբը տրամադրել է հղում, որով սկավառակը կարելի է գտնել Apple Music-ում, Google Play-ում եւ բազմաթիվ այլ ծառայություններում:

Ալբոմում տեղ է գտել 15 կոմպոզիցիա, ներառյալ ավելի վաղ ներկայացված Natural, Machine եւ Zero երգերը: Վերջին երգը նաեւ «Ռալֆը՝ Համացանցի դեմ» մուլտֆիլմի սաունդթրեքի բաղկացուցիչ մասն է: Imagine Dragons-ը ամերիկյան ինդի-խումբ է, որը 2008 թվականին կազմավորվել է Լաս Վեգասում: 2012 թվականի սեպտեմբերին խումբը թողարկել է Night Visions դեբյուտային ստուդիական ալբոմը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս