«Մանչեսթեր Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ». Գվարդիոլայի ստաբիլությունն ընդդեմ Մոուրինիոյի ճգնաժամի
Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի կենտրոնական իրադարձությունը լինելու է մանկունյան դերբին: «Մանչեսթեր Սիթին» ընդունում է «Մանչեսթեր Յունայթեդին»: Ինչպիսի՞ն կլինի Գվարդիոլայի՝ ստաբիլ և որակյալ խաղ ցուցադրող և Մոուրինիոյի՝ ճգնաժամի եզրին գտնվող թիմերի հանդիպումը:
«Մանչեսթեր Սիթի»
«Մանչեսթեր Սիթին» հիմա կարծես Եվրոպայի ամենահզոր ակումբն է: «Քաղաքայինները» ջախջախում են բոլորին և ամեն ինչ՝ առանց հաշվի առնելու մրցակիցների կարգը:
Վերջին երկու խաղերում էլ Գվարդիոլայի թիմը վեց գոլի հեղինակ դարձավ` առաջինը ջախջախելով «Սաութհեմփթոնին» (6:1), ապա «Շախտյորին» (6: 0):
«Քաղաքայիները» «Յունայթեդի» հետ դերբիին մոտենում են 6 անընդմեջ հաղթանակած խաղերով, որոնցից չորսը ջախջախիչ էին, և միայն մեկում են Գվարդիոլայի սաները գոլ բաց թողել:
«Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումը «Մանչեսթեր Սիթիի» համար կլինի չորորդը թոփ-6 ակումբերի հետ խաղերից: «Արսենալին» «Սիթին» հաղթեց 2:0 հաշվով, «Տոտենհեմին»՝ 1: 0, իսկ «Լիվերպուլի» հետ ոչ ոքի խաղաց՝ 0:0:
Մանչեսթերյան ակումբի լազարեթում փոփոխություններ չկան: Այս խաղին ևս պատրաստ չեն լինի Կլաուդիո Բրավոն, Էլյակիմ Մանգալան և Կևին դե Բրույնեն:
«Մանչեսթեր Յունայթեդ»
«Մանչեսթեր Յունայթեդը» այժմ բավականին բարդ շրջան է անցնում, որի ընթացքում «կարմիր սատանաները» չորս հանդիպում անցկացրին միանգամից մի քանի թոփ ակումբների հետ: Ավելի ճիշտ, կանցնեն: «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղը կլինի այս ցուցակում չորրորդը: Ճգնաժամը ճգնաժամ, բայց պետք է խոստովանանեք, որ այս խաղերում Մոուրինիոյի սաները բնավ վատ տեսք չունեին:
Առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Չելսիի» հետ խաղաց (2:2), հետո պարտվեց «Յուվենթուսին» (0: 1), հաղթեց «Էվերթոնին» (2:1), «Բորնմութին» (2:1), ինչպես նաև Չեմպիոնների լիգայում անսպասելի հաղթանակ տարավ թուրինյան «ծեր սենյորայի» նկատմամբ (2:1): Այս խաղերի արդյունքում մանչեսթերյան ակումբը բարելավեց Չեմպիոնների լիգայում 1/8 եզրափակիչ անցնելու շանսերը, ինչպես նաև ներքին առաջնությունում բարձացավ 7-րդ հորիզոնական:
«Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումը «կարմիր սատանաների» համար կլինի 3-րդ խաղը թոփ-6 ակումբների դեմ: Մանկունյանցիները առաջին խաղում պարտվեցին «Տոտենհեմին» (0:3), իսկ երկրորդ խաղը «Չելսիի» հետ ոչ ոքի ավարտեցին (2:2):
Մոուրինիոյի թիմում ևս նոր վնասվածքներ չկան: Բայց Պոլ Պոգբայի, Ռոմելու Լուկակուի և Վալենսիայի՝ առաջիկա հանդիպմանը մասնակցելը հարցականի տակ է: Չնայած Լուկուկուն արդեն մարզվում է ընդհանուր խմբի կազմում:
Վիճակագրություն և անձնական հանդիպումներ
• «Մանչեսթեր Սիթին» հաղթել է բոլոր վեց նախորդ հանդիպումներում
• Վերջին վեց խաղերում «քաղաքայինները» բաց են թողել միայն մեկ գոլ
• «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի վերջին վեց հանդիպումներից հինգում դարձել է միայն 2 գոլի հեղինակ
• «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի վերջին 10 արտագնա խաղերից հաղթել է հինգում
• «Մանչեսթեր Սիթին» հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին» վերջին 5 ընդհանուր հանդիպումներից միայն մեկում
Մասնագետները գրեթե համոզված են, որ այս խաղում հաղթելու են «քաղաքայինները», սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ «կարմիր սատանաների» վիճակը այնքան էլ վատ չէ, որքան թվում է:
«Մանչեսթեր Յունայթեդը» գիտի, թե ինչպես է պետք խաղալ սկզբունքային մրցակիցների հետ, իսկ «Սիթին» էլ այն ակումբն է, որ ամենից շատ է նյարդայնացնում Մոուրինիոյին և իր սաներին:
Հիշեցնենք, որ տուրի կոնտրոնական հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 20.30-ին:
Սիրարփի Աղաբաբյան



