Բաժիններ՝

Տաք կոմպոտ՝ չորամրգերով և դարչինով

Բաղադրիչներ

1. Չորամիրգ (ըստ ճաշակի) – 500 գ
2. Դարչին և շաքարավազ՝ ըստ ճաշակի
3. Կիտրոնի կեղև – 1 հատ
4. Մաքուր ջուր

Պատրաստման եղանակը

1. Չորամրգերը լավ լվանալ, չորացնել: Դնել կաթսայի մեջ, դարչին և ջուր ավելացնել: Եռացնելուց հետո եփել այնքան, մինչև մրգերը փափկեն: Կոմպոտը քամել:

2. Օշարակի մեջ շաքարավազ ավելացնել, այնուհետև՝ լիմոնի քերած կեղևը և եփել այնքան, քանի դեռ հեղուկի ծավալը չի գոլորշիացել 1/5 չափով:

3. Կոմպոտը կարելի է մատուցել ինչպես տաք, անյպես էլ սառը վիճակում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս