Բաժիններ՝

Չինաստանն առաջիկայում հանգստի ամենացանկալի վայրը կդառնա աշխարհում. Euromonitor International

Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ Չինաստանը հանգստի համար առավել մեծ ժողովրդականություն վայելող վայրը կդառնա աշխարհում ժամանող եւ մեկնող ճանապարհորդների թվով: Այդ մասին հայտնել է The Guardian-ը՝ վկայակոչելով Euromonitor International ընկերության ուսումնասիրությունը:

Փորձագետների կարծիքով՝ մինչեւ 2030 թվականը Չինաստանը առաջ կանցնի Ֆրանսիայից եւ կդառնա առավել մեծ ժողովրդականություն ունեցող երկիրն աշխարհում, ինչպես նաեւ առաջատարների դիրքերից ԱՄՆ-ին ու Գերմանիային հետ կմղի արտասահման մեկնող ճանապարհորդների թվով:

Հետազոտության հեղինակները հայտարարում են, որ Չինաստանին առաջնությունն ապահովելուն կօգնեն ասիական երկրներից, այդ թվում՝ Թայվանից եւ Հոնկոնգից ժամանող զբոսաշրջիկները, որոնց համար այցագրերի ստացման ընթացակարգը ներկայում պարզեցված է:

Սպասվում է, որ մինչեւ 2023 թվականը Չինաստանում կաճի նաեւ ներքին զբոսաշրջությունը. երկրի բնակիչները կկատարեն 6,7 մլրդ ուղեւորություն, ինչը 42,5 տոկոսով ավելի է, քան 2018 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս