Բաժիններ՝

Քենիայում գտել են աշխարհում ամենափոքր կապիկի մնացորդները

Գիտնականները հայտնաբերել են Երկրի վրա երբեւիցե ապրած ամենափոքր կապիկի մնացորդները: Նրա քաշը կազմել է 3,5 կիլոգրամից ոչ ավելի: Այն մոտավորապես 12,5 մլն տարի առաջ ապրել է Քենիայում: Այդ մասին, հայտնել է iveScience-ը:

Ջեյմս Ռոսին՝ Ստոունի-Բրուքի ամերիկյան համալսարանի մարդաբանության պրոֆեսորը, Քենիայում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերել է երեք փոքրիկ ատամներ, որոնք անատոմիական առումով չեն համապատասխանել կապիկների հայտնի տեսակներից ոչ մեկին: Նա եկել է այն եզրակացության, որ ատամները պատկանում են այդ կենդանիների անհայտ տեսակին:

Գիտնականները չգիտեն, թե երբ եւ ինչու են այդ կենդանիներն անհետացել, բայց ենթադրում են, որ դրանք բնաջնջվել են՝ տանուլ տալով ուտելիքի համար նրբամարմին կապիկների հետ մրցակցությունը:

Ատամների այդ երեք նմուշները ներկայում գտնվում են Քենիայի ազգային թանգարանում: Դրանց ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կենդանին սնվել է տերեւներով ու մրգերով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս