Աղմուկը մեծացնում է ինսուլտների և ինֆարկտների վտանգը. գիտնականներ

Բոստոնի Մասչուսեթսյան ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցի (ԱՄՆ) մասնագետները ցույց են տվել, որ աղմուկը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների, ինսուլտների եւ ինֆարկտների վտանգը: Այս մասին հաղորդվում է MediicalXpress-ի մամուլի տեղեկագրում: Հետազոտությանը մասնացել է 499 մարդ, որոնց տարիքը միջին հաշվով հասել է 56-ի:

Կատարվել է կամավորների ուղեղի եւ արյունատար անոթների պոզիտրոնայինէմիսիոն եւ համակարգչային շերտագրություն: Գիտնականները նաեւ ստուգել են աղմուկի ներգործության մակարդակը մասնակիցների մշտական բնակության վայրերում: Սքանավորման արդյունքներով որոշվել է նշաձեւ մարմնի՝ ուղեղի այն մասի ակտիվությունը, որը դեր է խաղում սթրեսի եւ հուզական ռեակցիաների կարգավորման գործում:

Հետագա հինգ տարվա ընթացքում սիրտ-անոթային համակարգի գործունեության խանգարումներից, ներառյալ նոպաներն ու ինսուլտները, տուժել է 40 մարդ: Պարզվել է, որ սաստիկ աղմուկի աղտոտման պայմաններում, օրինակ՝ խճուղիների եւ օդանավակայանների մերձակայքում ապրող մարդկանց մոտ, նշաձեւ մարմինը եղել է ավելի ակտիվ, իսկ զարկերակների բորբոքման մակարդակն՝ ավելի բարձր: Ըստ որում ինֆարկտի եւ ինսուլտի վտանգը եռապատիկ աճել է:

Տեսանյութեր

Լրահոս