
«Վինիսիուսը կկերտի «Ռեալի» և համաշխարհային ֆուտբոլի պատմությունը». Ռոբերտո Կառլոս

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը,ով այժմ ակումբի դեսպանն է, կիսել է իր կարծիքը մադրիդյան ակումբի 18-ամյա բրազիլացի Վինիսիուս Ջունիորի մասին:
«Ես միշտ հուսով եմ, որ բրազիլիացի ֆուտբոլիստները, ովքեր գալիս են Եվրոպա, լավագույններից են: Վինիսիուսը շատ երիտասարդ է, բայց արդեն ահռելի փորձ ունի:
Վինիսիուսը կկերտի «Ռեալի» և համաշխարհային ֆուտբոլի պատմությունը: Նա ժամանակակից խաղացող է, որը ունի լավ դրիբլինգ, պատասխանատվություն, կայունություն և թույլ կողմերի բացակայություն»,-նշել է Ռոբերտո Կառլոսը:
Սիրարփի Աղաբաբյան