Զանգակատան բնակիչները մինչև հիմա չեն կարողանում մշակել հակառակորդի կրակի տակ հայտնված գարու արտերը. news.am

Արարատի մարզի Զանգակատուն գյուղի բնակիչները մինչև այժմ չեն կարողանում գյուղատնտեսական աշխատանքներ կատարել գյուղի հարակից գարու արտերում, որոնք այս տարվա ապրիլից հետո հայտնվել են հակառակորդի թիրախում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում համայնքապետ Հովիկ Կարապետյանը՝ հիշեցնելով, որ ապրիլ–մայիս ամիսներին ադրբեջանական կողմն առաջ էր բերել իր դիրքերը։

«Իրենց տարածքում, պետական սահմանից այն կողմ, ադրբեջանցիներն առաջ էին բերել դիրքերը, եւ մեր միջտարածքային տարածությունը բավականին մոտեցել է՝ մի քանի կիլոմետր։ Այդ պատճառով կրակոցներն ավելացել են եւ մոտ 11 հա ցանքատարածություններ հայտնվել են կրակի տակ»,– ասաց համայնքապետը՝ նշելով, որ այս պահին կրակոցներ չկան, սակայն գյուղացիները զգուշանում են մտնել արտեր։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս