
«Ես այդ հարցին արդեն պատասխանել եմ երկու լեզվով, պետք է նաև երգե՞մ». Ռոբերտո Մարտինեսը՝ «Ռեալի» մասին

Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հրաժարվել է մեկնաբանել «Ռեալի» կողմից հնարավոր հրավերի մասին շշուկներին:
«Ես չեմ ուզում խոսել այն մասին, թե արդյոք ես կամ իմ գործակալը կոնտակտի մեջ եղել ենք «Ռեալի» հետ, թե ոչ: Դա գործի հետ կապ չունի և անհարգալից կլինի՝ կապված Շվեյցարիայի և Իսլանդիայի հետ կայանալիք խաղերի հետ:
Ես չեմ ուզում քննարկել թեմաներ, որոնք չեն վերաբերում Շվեյցարիայի և Իսլանդիայի հետ խաղերին: Ես դա արդեն ասել եմ երկու լեզուներով: Պետք է կրկնեմ դա մարմնի լեզվո՞վ, թե՞ երգ երգեմ:
Տվյալ պահին ինձ հետաքրքրում է միայն Բեգլիայի հավաքականը»,- Մարտինեսին է մեջբերում As-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը