Հոկտեմբերի 2-ին աշխատանքից ազատված Գագիկ Միրիջանյանը՝ պատգամավորի թեկնածու. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզը ընդգրկող թիվ 6 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով պատգամավորի թեկնածու է առաջադրվելու Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը:
Միրիջանյանը մարզպետ էր նշանակվել ԲՀԿ քվոտայով եւ աշխատանքից ազատվեց հոկտեմբերի 2-ի ԲՀԿ-ի հայտնի քվեարկությունից հետո: Գագիկ Միրիջանյանը 2017թ. խորհրդարանական ընտրություններին պատգամավորի թեկնածու էր առաջադրվել ՀՅԴ-ի կողմից եւ ստացել էր մոտ 500 ձայն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: