Ինչո՞ւ է Արմեն Սարգսյանը Գյումրիում հրաժարվել մարզպետի ու քաղաքապետի հյուրասիրությունից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նախօրեին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այցելել էր Գյումրի՝ Շիրակի երկրագիտական թանգարանին հանձնված ու վերանորոգման ընթացքի մեջ գտնվող շենքը տեսնելու: Ու թեեւ Արմեն Սարգսյանին Գյումրու տեխնոպարկի մոտ դիմավորել են Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը, սակայն նախագահը հրաժարվել է օգտվել նրանց ծառայություններից:
«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի եւ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ: Հարցին, թե «վատ չզգացի՞ք, երբ արգելեց ուղեկցել իրեն», Բալասանյանը պատասխանեց. «Վատ զգալու որեւէ խնդիր չկար, նախագահը եկել էր հստակ ներդրումային ծրագրով»:
Իսկ նվաստացած չե՞ք զգում այդ վերաբերմունքից, ասաց՝ «Ոչ, նվաստացած զգալու խնդիր չկա»: Իսկ գոնե հետո էլ չե՞ք հյուրասիրել նախագահին, քաղաքապետը պատասխանեց. «Փուռ-սրճարանում սրճել ենք, օգտվել հյուրասիրությունից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: