Բաժիններ՝

Մայր ընձուղտը կանգնեցրել է բորենիներին ու փրկել վիրավոր ձագին

Հարավաֆրիկյան Հանրապետության Քրյուգերի ազգային բնայգում զբոսաշրջիկները դարձել են ընձուղտի՝ կոտրված ոտքով ձագի վրա բորենիների հարձակման փորձի վկաները: Կադրերը, որոնք նկարահանել է ականատեսը, հրապարակել է  Newsflare-ը։ Տեսանյութի հեղինակի խոսքով՝ բորենիները վաղուց էին ուշադիր հետեւում փոքրիկ ընձուղտին: Բորենիներից մեկը գաղտագողի շատ էր մոտեցել, բայց չհամարձակվեց հարձակվել, որովհետեւ մոտերքում ձագի մայրն էր: Գիշատիչները նոր փորձ են ձեռնարկում, երբ մայրը 50 մետր հեռացել էր:

«Հանկարծակի թփից դուրս են ցատկում երկու բորենիներ եւ նետվում ձագի վրա,-պատմում է տեսանյութի հեղինակը:- Վերջինս վախեցած նրանցից հեռու փախչում երեք ոտքով»: Մայր ընձուղտը նկատում է, թե ինչ է տեղի ունենում, եւ օգնության է նետվում: Նա ժամանակին է հասնում եւ խրտնեցնում է գիշատիչներին: Նրան տեսնելով՝ բորենիները դժկամությամբ ընկրկում են եւ ոչ հեռու պառկում ստվերում: Քրյուգերի ազգային բնայգին գտնվում է Հարավաֆրիկյան Հանրապետության հյուսիս-արեւելքում: Դրա տարածքում ապրում է մոտավորապես 1,5 հազար առյուծ, 12 հազար փիղ, 2,5 հազար գոմեշ, շուրջ հազար ընձառյուծ եւ 5 հազար ռնգեղջյուր:

https://www.youtube.com/watch?v=CQMyID1ZuEQ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս