Բաժիններ՝

Իրենց քաղաքական հայացքները արտահայտելուց ամենաշատը վախենում են թուրքերը. զեկույց

Օքսֆորդի Համալսարանի Ռոյթերս ինստիտուտը հրապարակել է զեկույց Թուրքիայում 2018թ. թվային լրատվության վերաբերյալ։

Հինգ մայրցամաքի տարածքում 37 երկրների վերաբերյալ Օքսֆորդի համալսարանի իրականացրած ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ համացանցում իրենց քաղաքական հայացքները արտահայտելուց ամենից շատ վախենում են Թուրքիայի բնակիչները։

Այն հարցին, թե արդյոք մտահոգություն ունեն, որ համացանցում իրենց քաղաքական հայացքները արտահայտելը կարող է խնդիրներ առաջացնել, Թուրքիայում հարցվածների 65%-ը պատասխանել է՝ այո։

Հարցումներն անցկացվել են տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց շրջանում և թե՛ կենտրոնամետ, թե՛ աջակողմյան, և թե՛ ձախակողմյան հայացքներ ունեցողների մեծամասնությունը հայտնել են քաղաքական հայացքները համացանցով բարձրաձայնելու իրենց մտահոգության մասին։

Թուրքիայում բավականին ցածր է նաև լրատվամիջոցների հանդեպ ունեցած վստահության մակարդակը։ Լրատվամիջներին չեն վստահում հարցմանը մասնակցած Թուրքիայի բնակիչների 40%-ը։

Ըստ հետազոտության՝ անվտանգության նկատառումներից ելնելով Թուրքիայի բնակիչները նախընտրում են հաղորդակցության և լրատվություն ստանալու նպատակով օգտվել WhatsApp հավելվածից։

Իսկ որպես լրատվություն ստանալու հիմնական միջոց Թուրքիայում հարցվածների 48%-ը նշել է հեռուստատեսությունը, 39%-ը՝ էլեկտրոնային կայքերը, 7%-ը՝ ռադիոն, 6% -ը՝ տպագիր մամուլը։

ermenihaber.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս