Բաժիններ՝

Այս տարի Վրաստանում գրանցվել են 570 ՁԻԱՀ-ով հիվանդներ

Տարեսկզբից Վրաստանում ՁԻԱՀ-ով հիվանդների թիվն ավելացել է 570-ով: Այդ մասին, ինչպես հայտնել է «Գրուզիա Online»-ը, ասված է երկրի Ինֆեկցիոն պաթոլոգիայի, ՁԻԱՀ-ի եւ իմունոլոգիայի գիտագործնական կենտրոնի տեղեկատվության մեջ։

2018 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ ընդամենը երկրում գրանցվել է ՁԻԱՀ-ով հիվանդանալու 7 հազար 332 դեպք: Հիվանդներից 5 հազար 486-ը տղամարդիկ են, 1846-ը՝ կանայք: Պացիենտների մեծամասնությունը 29-ից 40 տարեկան անձինք են:

Հիվանդությունից մահացել է 1495 մարդ: ՁԻԱՀ-ով հիվանդներից 2 հազար 587-ը բաժին են ընկնում Թբիլիսիին: Նշենք, որ Վրաստանում ՁԻԱՀ-ի առաջին դեպքը գրանցվել է 1989 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս