ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին վերջնական որոշում կկայացվի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում. Պեսկով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղարի մասին որոշում չի կայացվել: Կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը կշարունակի մնալ որպես պաշտոնակատար:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտնել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին որոշում երկրի ղեկավարները կընդունեն Սանկտ Պետերբուրգում՝ դեկտեմբերի 6-ին: «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության ընտրության հարցին բավական ժամանակ հատկացվեց: Պայմանավորվել են համապատասխան վերջնական որոշում ընդունել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում: Պաշտոնակատարը կշարունակի աշխատանքը մինչև դեկտեմբերի 6-ը»,- հայտնել է Պեսկովը:

Նշենք, որ ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարն ըստ կանոնադրության պետք է լինի Բելառուսի ներկայացուցիչը։ Այդ մասին ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ ասել է Նուրսուլթան Նազարբաևը։

Տեսանյութեր

Լրահոս