Բաժիններ՝

Facebook-ը թույլ կտա ուղարկված հաղորդագրությունները հեռացնել 10 րոպեի ընթացքում

Facebook Messenger-ի հաջորդ տարբերակը օգտարերին թույլ կտա ուղարկված հաղորդագրությունները հեռացնել 10 րոպեի ընթացքում: Այդ մասին հաղորդվում է AppStore-ում հավելվածի էջում:

Facebook Messenger 191.0-ի վերջին տարբերակի նկարագրման մեջ, որը թողարկվել է նոյեմբերի 7-ին, մշակողները նշել են, որ հերթական նորացման մեջ օգտատերերին սպասում են բազմաթիվ նոր գործառույթներ, որոնց թվում նաեւ՝ ուղարկված հաղորդագրությունը հեռացնելու հնարավորությունը:

«Շուտով. հեռացրեք հաղորդագրությունը չաթից այն ուղարկելուց հետո: Եթե դուք սխալմամբ չաթ եք ուղարկել ոչ այն լուսանկարը, ոչ ճիշտ տեղեկատվություն կամ հաղորդագրություն, դուք կկարողանաք առանց դժվարության հաղորդագրությունը հեռացնել ուղարկելուց հետո տասը րոպեի ընթացքում»,-գրում են մշակողները:

Կայքում զետեղված հաղորդագրության համաձայն, նորացումը կթողարկվի առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն կոնկրետ ամսաթիվ չի նշվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս