Բաժիններ՝

««Մանչեսթերը» ոչինչ չարեց հաղթելու համար». Ռոնալդու

«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամփոփել է Չեմպիոնների լիգայում կայացած «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումը (1:2):

«Մենք 90 րոպե վերահսկում էինք խաղը, շատ պահեր ունեցանք, մենք կարող էինք ամեն ինչ լուծել 3-4 անգամ, բայց մենք հանգստացանք և պատժվեցինք դրա համար:

«Մանչեսթերը» ոչինչ չարեց հաղթելու համար: Անգամ հաջողության մասին չի կարելի ասել, քանի որ հաջողության հասնելու համար պետք է ինչ-որ բան անել: Իսկ մենք պարզապես նվիրեցինք այս հաղթանակը: Մենք չեն կախում մեր քիթը, մենք շատ լավ խաղացինք և շարունակում ենք առաջինը լինել խմբում»,- ասել է Ռոնալդուն «Sky Sport Italia»-ի հետ զրույցում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս