
«Իմ նկատմամբ կա հետաքրքրություն Եվրոպայից, բայց իմ առաջնահերթությունը «Գելեքսին» է». Իբրահիմովիչ

«Լոս Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատմել է Եվրոպայի կողմից իր նկատմամբ հետաքրքրության մասին:
«Իմ նկատմամբ կա հետաքրքրություն Եվրոպայից, բայց իմ առաջնահերթությունը «Գելեքսին» է: Ես երջանիկ եմ, որ այստեղ եմ: Հետաքրքրությունը միշտ կլինի, դա նորմալ է:
Ես պատկանում եմ «Գելեքսիին» և չեմ պատրաստվում հեռանալ: Ես հավատարիմ եմ ակումբին և մտածում եմ միայն նրա մասին:
Ես ուզում եմ, որ մենք պայքարենք տիտղոսների համար: Ես այստեղ արձակուրդում չեմ: Ուզում եմ, որ մենք լինենք լավագույնը MLS-ում: Ես նկատի ունեմ թիմը, որովհետև ես առանց այդ էլ լավագույնն եմ:
Ակումբը տեղյակ է իմ ցանկություններին: Նրանք միշտ օգնել են ինձ և իմ ընտանիքին, երբ մենք ինչ-որ բանի կարիք ենք ունեցել: Մենք երջանիկ ենք այստեղ: Շարունակում ենք աշխատել»,- Զլատանին է մեջբերում Goal.com-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը